Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 686-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 686-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՄԱԳ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետության կողմից նպատակային հատկացումների (սուբվենցիաների) շրջանակներում Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել խմելու ջրագծերի հիմնանորոգման և ջրաչափերի տեղադրման աշխատանքներ: Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի այն պետք է ենթարկվի ՇՄԱԳ փորձաքննության։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 42-րդ կետով և  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի»  16-րդ հոդվածի 3-րդ մասով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝ 

1․ Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում խմելու ջրագծերի և ջրաչափերի տեղադրման աշխատանքների ՇՄԱԳ փորձաքննությանը և աշխատանքների իրականացմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


Կողմ -11

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner