Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալբերտ Ամիրխանյանի լիազորված անձ Հմայակ Ամիրխանյանը ՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, թիվ 74/1 հասցեի 898.4քմ հողամասին և բնակելի տանը նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, թիվ 74/1 հասցեի 898.4քմ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց, թիվ 74:
2. Պարտավորեցնել քաղ. Ալբերտ Ամիրխանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: