Այսօր: Հինգշաբթի, 29 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.05.25 Բրոնզե մեդալ հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարից
Հայաստանի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալակիր է դարձել Ուֆայում (Ռուսաստան) մայիսի 22-23–ին կայացած հունահռոմեական ըմբշամարտի միջազգային թիմային մրցաշարում, որը նվիրված էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Բորմանի հիշատակին։Մինչև 16 տարեկանների մրցաշարին մասնակցել են թիմեր մի շարք երկրներից և շրջաններից։ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել է Մոսկվայի (8:2) և Սիբիրյան դաշնային օկրուգի (9:1) թիմերին, իսկ երրորդ տեղի համար վստահ հաղթանակ տարել Բելառուսի նկատմամբ՝ 8:2։Մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էր նաև Դիլիջանի մարզադպրոցի սան Արայիկ Խեմչյանը (52 կգ քաշային կարգ), ով արժանի մասնակցություն է ունեցել թիմի հաջողությանը։Շնորհավորում ենք մեր պատանիներին՝ արժանապատիվ ... Մանրամասն
28.05.25 Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով
Հայաստան աշխարհի արժանավո՛ր քաղաքացիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ազգային տոնի առթիվ։107 տարի առաջ, 1918 թվականի այս օրը, մեր ժողովուրդը պատմության ամենածանր իրավիճակում ունեցավ մի բացառիկ քաջություն՝ հռչակելու անկախ պետականություն։ Այդ որոշումը դարձավ ոչ միայն պետական կառուցվածքի սկիզբ,այլ նաև մեր ազգային արժանապատվության, վերածննդի ու ինքնության հզորխորհրդանիշը։Թեև ժամանակներն անհուսալի էին՝ պատերազմ, կործանված կայսրություններ,տեղահանություն ու կորուստներ, սակայն մեր նախնիները չընտրեցին հուսահատությունն ու լռությունը։ Նրանք ընտրեցին պայքարը, հույսն ու ապագայի հավատը։Այսօր էլ, մեր առջև ծառացած մարտահրավերների ու փոփոխվող աշխարհակարգի պայմաններում, մայիսի ... Մանրամասն
25.05.25 Ռուսաց լեզվի և ռոբոտաշինության խմբակներում նոր ընդունելության մասին

«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի Ռուսական կենտրոնը Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ հայտարարում է ռուսաց լեզվի և ռոբոտաշինության նոր խմբերի ընդունելություն․
Դասընթացներն անվճար են՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար. անցկացվելու են ռուսերենով: Դասերի մեկնարկը հունիսի 1-ից է: Գրանցվելու համար կարող եք զանգահարել 091 829 829 հեռախոսահամարին:

24.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախատեսված հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը 2025թ․ մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը կփակվի այցելությունների համար։

Նախապես շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար։

23.05.25 ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ,Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ։Դպրոցական տասներկու տարիները եղել են գիտելիքի, հոգևոր ձևավորման, մարդկային հարաբերությունների ու ազգային արժեքների ընկալման կարևորագույն փուլ։ Դուք անցել եք դժվարություններ, հաղթահարել եք փորձություններ, կերտել եք երազանքներ ու փոքր քայլերով, բայց հաստատուն, մոտեցել եք մեծահասակ կյանքի շեմին։Այժմ ձեզ սպասում են ավելի լայն հորիզոններ, կարևոր որոշումներ և պատասխանատու ընտրություններ։ Ինչ ճանապարհ էլ ընտրեք, հիշե՛ք, որ կյանքի իրական չափանիշը մասնագիտության անունը չէ, այլ ճշմարիտ, ազնիվ ու հայրենանվեր կերպով ապրելը։ Թող ձեզ առաջնորդեն բարձր նպատակները, մաքուր հոգին ... Մանրամասն
23.05.25 Դիլիջանում նշվեց Վերջին զանգը` ավանդույթ դարձած տոնական համերգով
Դիլիջանում մայիսի 23-ին տեղի ունեցավ Վերջին զանգի տոնական համերգը, որը տարիներ շարունակ անցկացվում է որպես գեղեցիկ ավանդույթ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան շրջանավարտները, ինչպես նաև միջոցառման հատուկ հյուրերը՝ հրավիրված արտիստները։
Համերգը ոչ միայն երաժշտական տոն էր, այլև կարևոր ուղերձ՝ վստահություն և աջակցություն դեպի նոր կյանք մեկնարկող երիտասարդներին։
Բոլոր լուսանկարները տեսնելու համար՝ սեխմեք այստեղ:
21.05.25 Հանրային քննարկումների հրավեր

Հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Թաղամաս ՍՊԸ-ի կողմից «Շահումյան 17/8, 17/10, և 17/17 հասցեներում «Մայրի» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում» նախատեսվող գործունեության նախագծի վերաբերյալ երկրոդ հանրային լսումը:

Հունիսի 9-ին ժամը 12:00՝ Թեղուտ բնակավայրում տեղի կունենա «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» ծրագրի շրջանակում դրամաշնորհային ծրագրի հանրային քննարկում: Նպատակը Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում պարենային անվտանգության բարձրացման, գյուղատնտեսական կենսամիջոցների բարելավման և ընտանիքներին աջակցության տրամադրումն է:

21.05.25 Համայնքի ղեկավարը հետևել է իրականացվող աշխատանքներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Դիլիջան քաղաքի «Թալա» հանդամասում ստորգետնյա ջրերի հեռացման համակարգը չէր շահագործվում, ինչի հետևանքով համայնքում առկա էր սողանքների և փլուզումների բարձր ռիսկ։
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ այցելել է տարածք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին ու իրականացվող մաքրման աշխատանքներին: Շուրջ 2 կմ երկարությամբ ստորգետնյա ջրերի հեռացման համակարգը գրեթե ամբողջությամբ մաքրված է:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner