Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.05.25 Հանրային քննարկումների հրավեր

Հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Թաղամաս ՍՊԸ-ի կողմից «Շահումյան 17/8, 17/10, և 17/17 հասցեներում «Մայրի» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում» նախատեսվող գործունեության նախագծի վերաբերյալ երկրոդ հանրային լսումը:

Հունիսի 9-ին ժամը 12:00՝ Թեղուտ բնակավայրում տեղի կունենա «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» ծրագրի շրջանակում դրամաշնորհային ծրագրի հանրային քննարկում: Նպատակը Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում պարենային անվտանգության բարձրացման, գյուղատնտեսական կենսամիջոցների բարելավման և ընտանիքներին աջակցության տրամադրումն է:

21.05.25 Համայնքի ղեկավարը հետևել է իրականացվող աշխատանքներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Դիլիջան քաղաքի «Թալա» հանդամասում ստորգետնյա ջրերի հեռացման համակարգը չէր շահագործվում, ինչի հետևանքով համայնքում առկա էր սողանքների և փլուզումների բարձր ռիսկ։
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ այցելել է տարածք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին ու իրականացվող մաքրման աշխատանքներին: Շուրջ 2 կմ երկարությամբ ստորգետնյա ջրերի հեռացման համակարգը գրեթե ամբողջությամբ մաքրված է:

21.05.25 Վերջին դաս–2025. համերգային ծրագիր

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Դիլիջանի համայնքապետարանը, շարունակելով տարիների ավանդույթը, Վերջին զանգի կապակցությամբ այս տարի ևս կազմակերպում է տոնական համերգային ծրագիր: Միջոցառումը կանցկացվի մայիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Դիլիջանի կենտրոնական (Շատրվանների) հրապարակում։
Ծրագրի ընթացքում ելույթ կունենան Դիլիջան համայնքի 12-ամյա դպրոցների շրջանավարտները, ինչպես նաև շատերիդ կողմից սիրված արտիստներ։ Միջոցառման ավարտին նախատեսվում է հրավառություն։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ միանալու և կիսելու տոնական տրամադրությունը։

19.05.25 Թանգարանային օրերը Դիլիջանում
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի ունեցան «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումները:
Այս տարի համապետական միջոցառումները կրում էին «Թանգարանների ապագան արագ վերափոխվող համայնքներում» խորագիրը:
Թանգարանում տեղի ունեցան թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, անվճար այցելություններ, երաժշտական կատարումներ, ինչպես նաև Հովհ. Այվազովսկու հանրահայտ «Ծովային տեսարան» ստեղծագործության հիման վրա պատրաստված վիրտուալ ցուցադրություն, որն իրականություն էր դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԳրինՌոք» հիմնադրամի աջակցությամբ:
16.05.25 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի աշխատանքային այցը Դիլիջան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով այսօր Դիլիջան համայնքում էր: Նրան ուղեկցում էին Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։Մարզպետի այցի առաջին կանգառը Հովք բնակավայրն էր, որտեղ մարզպետը հանդիպեց տեղի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք խնդիրներ, հիմնականում քաղաքաշինության և սոցիալական ոլորտների վերաբերյալ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։Այնուհետև մարզպետն այցելեց Հովքի դպրոց և մանկապարտեզ։ Ծանոթացավ շենքային պայմաններին և քննարկեց նոր դպրոցի կառուցման հնարավորությունը։ Մանկապարտեզում, բացի շենքային վիճակից, անդրադարձ կատարվեց որոշ գույքերի անհրաժեշտության ... Մանրամասն
15.05.25 Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ընտանիքի միջազգային օրը՝ մեկ անգամ ևս ընդգծելու ընտանիքի՝ որպես հասարակության հիմնարար բջջի դերը։Մեր համոզմամբ` ընտանիքն այն տարածքն է, որտեղ սերմանվում են սեր, համերաշխություն, պատասխանատվություն և փոխհասկացողություն։ Մեր կյանքի արժեքները ձևավորվում են հենց այստեղ՝ առաջին խոսքն ու առաջին քայլը, առաջին ժպիտն ու առաջին հաղթանակը։Եկեք այսօր արժևորենք մեր ընտանիքներին, գնահատենք մեր ծնողներին, երեխաներին, տատիկներին ու պապիկներին։ Թող մեր ընտանիքներում միշտ տիրի ջերմություն, փոխադարձ աջակցություն և սեր։Հիշենք՝ ուժեղ ընտանիքը ուժեղ համայնքի ու ամուր պետության հիմքն է։Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր տուն լցված լինի խաղաղությամբ, ուրախությամբ ու ... Մանրամասն
13.05.25 Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահը միանում է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» միջոցառումներին
Մայիսի 17-ին և 18-ին ամբողջ աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը՝ նպատակ ունենալով արժևորել թանգարանների դերը հասարակության մեջ։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահը կմասնակցի համապետական միջոցառումներին՝ «Թանգարանների ապագան արագ վերափոխվող համայնքներում» խորագրի ներքո:Մայիսի 17 – Թանգարանային գիշեր16:00–24:00 – Թանգարանն անվճար հասանելի կլինի բոլոր այցելուների համար։12:00 – Արշակ Ֆեթֆաճյանի կյանքի և գործունեության մասին պատմող համանուն ֆիլմի ցուցադրություն։16:00 – Գևորգ Բաշինջաղյանի «Ձմեռային տեսարան» և Հովհաննես Շարամբեյանի «Ծերունու դիմանկարը» ... Մանրամասն
12.05.25 «Օդային տագնապ» վարժանք Դիլիջանում

2025 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, Դիլիջան քաղաքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից կանցկացվի վարժանք «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով։

Վարժանքի շրջանակում՝ ժամը 12:00-ին կգործարկվի քաղաքային շչակը։

Խնդրում ենք պահպանել հանգստություն. վարժանքը նախատեսված է բացառապես ուսումնական նպատակներով։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner