Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՏավուշի մարզի Դիլիջան համայնքի 2024 թվականի բյուջեն
Նպատակ

2024թ. բյուջեն ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիրն է, որի համար հիմք են հանդիսացել 2024թ. ՏԱՊ-ը, 2024-2026 թթ․միջնաժամկետ ծախսային ծրագիրը և 2022-2027 թթ․ Դիլիջան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը։

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների, համայնքի հիմնական գործառույթներից զատ լրացուցիչ միջոցների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական, նպատակային օգտագործումից:

Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝

·         Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։

·         Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։

·         Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում:

·         Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների /ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների/ մակարդակն ու որակը:

·         Բյուջետային հատկացումների, նպատակների, միջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գեն-դերային տեսանկյունը:

·         Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ՝ ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների:

·         Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային տնտեսության, ճանապարհային տնտեսության (մասնավորապես միջհամայնքային ենթակայության ճանապարհների), ջրամատակարարման, համայնքային ենթակայության շենքերի վերանորոգման բնագավառներում՝ ըստ բնակավայրերի յուրահատկությունների:

·         Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը և զարգացման ուղղվածությունն ու  տեսլականը:

·         Հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել  կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար։

·         Խոցելի խմբերին և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն։

·         Զարգացնել զբոսաշրջությունը և զբոսաշրջիկների ներհոսքը։

·         Իրականացնել սոցիալ-տնտեսական  տարաբնույթ ծրագրեր:

Ժամանակահատված01/01/2024 - 31/12/2024
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ) ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ) ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագրի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
Բովանդակություն
(291.00 Կբ)
Առնչվող փաստաթղթեր
(16.70 Կբ) ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Հաշվետվություն(ներ)
(51.00 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner