Այսօր: Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
Ժամանակահատված01/01/2022 - 31/12/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
ԱնվանումԴիլիջան համայնքի 2022թ. բյուջեն
Նպատակ

 2022թ. բյուջեն ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիրն է, 2022թ. ՏԱՊ-ի, 2021թ. Դիլիջան  համայնքի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա:

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների, համայնքի հիմնական գործառույթներից զատ լրացուցիչ միջոցների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական, նպատակային օգտագործումից:

Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝

·         Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,

·         Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը,

·         Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում:

·         Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների /ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների/ մակարդակն ու որակը:

·         Բյուջետային հատկացումների, նպատակների, միջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գենդերային տեսանկյունը:

·         Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ՝ ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների:

·         Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում ըստ բնակավայրերի յուրահատկությունների (մասնավորապես միջհամայնքային ենթակայության ճանապարհների՝ առաջարկելով կատարել իրավական ակտերում համապատասխան  փոփոխություններ):

·         Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը և զարգացման ուղղվածությունն ու  տեսլականը:

·         Հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել  կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար,

·         Խոցելի խմբերին և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն,

·         Զարգացնել զբոսաշրջությունը և զբոսաշրջիկների ներհոսքը,

·         Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:

 Համայնքի 2022թ. զարգացման հիմնական ուղղություններն ուղղված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների գոյացմանը, դրանց նպատակային օգտագործմանը, բյուջեի կատարմանը և վերահսկմանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ՝   ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրականացնող կազմակերպություն(ներ) ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Կից փաստաթղթեր
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner