Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 139
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 6000.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանը ՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 2/1 հասցեի 6000.0քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 000819 վկայականի /տրված 07.08.2002թ./, Դիլիջան քաղաքի Մ. Գորկի (ներկայում Կալինինի փողոց 2/1) հասցեի 6000.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում  քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանը: Նշված 6000.0քմ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը տրամադրվել է 2002 թվականի հուլիսի 18-ին, կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր թիվ 1-4863: Նշված 6000.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 2/1 հասցեի 6000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 41005800 /քառասունմեկ միլիոն հինգ հազար ութ հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 2/1 հասցեի 6000.0քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 41005800 /քառասունմեկ միլիոն հինգ հազար ութ հարյուր/դրամ արժեքով քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(408.91 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner