Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2018թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Դիլիջան համայնքի 2018թվականի բյուջեի ֆոնդային մասի հողի օտարումից մուտքերն ավելացնել 80000000 դրամ 2. Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի ֆոնդային մասի ծախսերն ավելացնել 80000000 դրամ, որից` 1) «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» /բաժին 01 , խումբ 01, դաս01/ , հոդված 5129: –17000000դրամ 2) ) «Բնակարանային շինարարություն» /բաժին 06 , խումբ 01, դաս01/ , հոդված 5113 –40000000դրամ 3) ) «Ճանապարհային տրանսպորտ» /բաժին 04 , խումբ 05, դաս01/ , հոդված 5113 –22000000 դրամ և հոդված 5134-1000000 դրամ: |