Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 319
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2022 թվականի N 319

ՋԵՄՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԻՐ ԹՈՌԱՆ՝ ՆԱՐԵԿ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ, ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչ Ջեմմա Հրաչիկի Առաքելյանի 09.03.2022թ  դիմումը՝ Դիլիջանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը 2022 թվականի մայիսի 13-ին հրավիրել է նիստ. Ջեմմա Հրաչիկի Առաքելյանին՝ նրա անչափահաս թոռան՝ Նարեկ Ալիխանյանի նկատմամբ խնամակալ նշանակելու հարցով։

         Նարեկ Ալիխանյանը միայնակ մոր երեխա է։ Բնակվում է տատիկի՝ Ջեմմա Առաքելյանի, պապիկի՝ Մուկուչ Սամսոնի Ալիխանյանի հետ։Մայրը՝ Սոֆյա Ալիխանյանը, ամուսնացել է և բնակվում է Դիլիջան քաղաքում՝ ամուսնու տանը։ Ի սկզբանե Նարեկը բնակվել է մայրիկի հետ, սակայն՝ չհարմարվելով նոր միջավայրին, վերադարձել  է տատիկի և պապիկի մոտ։ Մայրը՝ Սոֆյա Ալիխանյանը, տվել է իր գրավոր համաձայնությունը, որպեսզի տատիկը՝ Ջեմմա Առաքելյանը, դառնա իր որդու խնամակալը։ Գրավոր համաձայնություն է տվել նաև Նարեկ Ալիխանյանը և պապիկը՝ Մուկուչ Ալիխանյանը։

         Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, ղեկավարվելով Ընտանեկան օրենսգրքի 135 հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի,2-րդ կետի պահանջներով, ինչպես նաև   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-37–րդ հոդվածներով՝

1.Դիլիջան քաղաքի Աբովյան փ.տ.8 հասցեի բնակիչ Ջեմմա Առաքելյանին նշանակել խնամակալ 22.01.2010թ. ծնված Նարեկ Հայկի Ալիխանյանի նկատմամբ։

2.Զգուշացվում է խնամակալին, որ նա բնակության վայրը փոխելու դեպքում պարտավոր է տեղեկացնել համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner