Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 311
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2022 թվականի N 311

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 139 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՑԱԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2051566 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 139 հասցեի 674.0քմ հողամասը հանդիսանում է քաղ. Կարինե Հայկազի Ավալյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում առկա բնակելի տան ինքնակամ ձևափոխությունները, կցակառույցները և օժանդակ շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 139 հասցեի բնակելի տանը առկա է ինքնակամ իրականացված 259.5քմ ընդհանուր արտաքին մակերեսով կցակառույցներ և ինքնակամ կառուցված 37.43քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություններ /շվաքարան և պարիսպներ/ (կառուցված մինչև 2015թ.) /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր 2022IR3ZZ1: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ 296.93քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 809135 /ութ հարյուր ինը հազար հարյուր երեսունհինգ/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Քաղ. Կարինե Ավալյանի (ծնված 07.11.1960թ.) սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 139 հասցեի բնակելի տան ինքնակամ ձևափոխությունները, կցակառույցները և օժանդակ շինությունները՝ 296.93քմ ընդհանուր արտաքին մակերեսով ճանաչել օրինական:
2. Պարտավորեցնել քաղ. Կարինե Ավալյանին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի տան ինքնակամ ձևափոխությունների, կցակառույցների և օժանդակ շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 809135 /ութ հարյուր ինը հազար հարյուր երեսունհինգ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner