Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 152
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2020 թվականի N 152

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 72/3 ՀԱՍՑԵԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 16.2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. նոյեմբերի 3-ի թիվ 516-Ա որոշմամբ, քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանի, Վերգուշ Պավելի Դավթյանի, Արամայիս Արտավազդի Թամրազյանի, Անուշավան Արտավազդի Թամրազյանի և Անուշ Արտավազդի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/1 հասցեին կից՝ Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեում  ինքնակամ կառուցված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 24112020-11-0014/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացիներին` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի ինքնակամ կառուցված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության երկհարկանի շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը, համապատասխանաբար, 160380 դրամ և 3597 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջիններս տվել են իրենց համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանին, Վերգուշ Պավելի Դավթյանին, Արամայիս Արտավազդի Թամրազյանին, Անուշավան Արտավազդի Թամրազյանին և Անուշ Արտավազդի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը, համապատասխանաբար, 160380 դրամ և 3597 դրամ արժեքներով քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանին, Վերգուշ Պավելի Դավթյանին, Արամայիս Արտավազդի Թամրազյանին, Անուշավան Արտավազդի Թամրազյանին և Անուշ Արտավազդի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner