Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ. Էլմիրա Միքայելի Դավթյանի լիազորված անձ Արայիկ Վարդգեսի Արշակյանը՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե 4-րդ նրբ. թիվ 9 հասցեի 0.079հա հողամասից առանձնացվող 0.03932 հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե 4-րդ նրբ. թիվ 9 հասցեի հողամասից առանձնացվող 0.03932հա հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբ թիվ 9/1, մնացած 0.03968հա հողամասը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբ. թիվ 9:
2. Պարտավորեցնել սեփականատիրոջը.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: