Խնդիր → Արտաքին ձևավորում և գովազդ
Համառոտ նկարագրություն` Հարգելի համայնքապետարան,
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունն հրավիրել մի փաստի վրա, որը շտկման կարիք ունի։
Դիլիջան մտնելու ճանապարհին, Հաղարծին հյուրանոցային համալիրի մոտ տեղադրված բոլոր դրոշների անմիջապես մեջտեղում տեղադրված է Պակիստանի դրոշը, ինչը կարծում եմ, անընդունելի է, հաշվի առնելով, որ այդ երկիրը նույնիսկ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, և ակտիվ մասնակցություն է ունեցել վերջին արցախյան պատերազմում՝ սատարելով Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես դիվանագիտական ամենաբարձր մակարդակում, այնպես էլ մարդկային, ռազմական ռեսուրսների տեսքով։ Քանի որ Հաղարծին հյուրանոցային համալիրի աշխատակիցը մերժեց մեր հորդորները հեռացնել դրոշը մի երկրի, որը նույնիսկ մերժում է ճանաչել Հայաստանը որպես պետություն, և սատարում է թուրք-ադրբեջանական ագրեսիային հայ ժողովրդի դեմ, դիմում եմ Ձեզ խնդրանքով աշխատանք տանել հյուրանոցային համալիրի ղեկավարության հետ և վերջապես հանել այդ դրոշը մնացած դրոշների շարքից, բացատրել, որ պետք է մի փոքր ազգային արժանապատվություն ունենալ։ Վստահ եմ, որ հյուրանոցի տնօրինությունը նույնիսկ քաջատեղյակ չէ իրողությունից և տեղեկանալու դեպքում կիրականացնի սպասվելիք քայլերը։ Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր արձագանքին։
Հարգանքով՝
Նելլի
Խնդրի հասցեն` 21 Kamo St, Դիլիջան 3904, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 02/03/2021 16:58