Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ
Համառոտ նկարագրություն` Հարգելի Դիլիջանի համայնքապետարան, Շատ ողջունելի է համայնքապետարանի կողմից ճանապարհների վերանորոգման աշխատանքների մեկնարկը, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք անհարմարություններ են առաջացնում թե Դիլիջանում բնակվողների, թե այս ժամանակահատվածում Դիլիջանում հանգստացողների համար: 1. Ճանապարհային փոսերի կտրտման և փոսալցման աշխատանքների ժամանակային տարբերությունը - արդեն 2րդ շաբաթն է, ինչ փոսերը կտրտված են ու այդպես թողնված, որոնք առաջացնում են թե տեղափոխման անհարմարություններ, թե ֆինանսական և գույքային վնասներ: 2. Ճանապահի վնասված և վերանորոգման ենթակա հատվածների ընտրության մեթոդը անհասկանալի է: Ճանապարհի որոշ վնասված հատվածների համար արդեն արված են կտրվածքներ, իսկ որոշների համար ոչ (ենթադրվում է, որ չի վերանորոգվելու): 3. Խնդրում եմ նշել Դիլիջան քաղաքի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման ավարտի հստակ ժամկետներ: Խնդիրը վերաբերում է Դիլիջան քաղաքի գրեթե բոլոր ներհամայնքային ճանապարհներին: Շնորհակալություն Հարգանքով՝ Գոռ Լազյան 26 Կոմիսարների 41/1, բն 24
Խնդրի հասցեն` PVVC+XV7, Դիլիջան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 11/07/2022 17:51
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Գոռ Լազյան


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner