Դիլիջան համայնքի ղեկավարի 2021թ. մարտի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ 2021թ. ապրիլի 12-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1069.0քմ հողամաս /Լոտ-6(ԳՀ-21)/, Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 11-029-0027-0004 ծածկագրով հողամասը որպես արոտավայր, 106900 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 117590 դրամ առավելագույն գնով հաղթեց Թեղուտ գյուղի 4-րդ փողոց թիվ 33 հասցեի բնակիչ Մարետա Զավիկի Պողոսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 6 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, ըստ հողատեսքի՝ արոտավայր:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 6 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 11-029-0027-0004 ծածկագրով հողամասը որպես արոտավայր օտարել Թեղուտ գյուղի 4-րդ փողոց թիվ 33 հասցեի բնակիչ Մարետա Զավիկի Պողոսյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Մարետա Պողոսյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 117590 / հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր իննսուն/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 5345 /հինգ հազար երեք հարյուր քառասունհինգ/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: