Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԿՂ․ ԹԻՎ 2/4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՏԱՂԱՎԱՐԸ, ՀԵՆԱՊԱՏԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 1141.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունվարի 27-ի թիվ 59-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրանտ Մաքսիմի Գուլանյանի կողմից ինքնակամ կառուցված 235.1491քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 45.36քմ արտաքին մակերեսով տաղավարի և 14.2032քմ հենապատի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06022023-11-0016/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հրանտ Գուլանյանին` Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/4 հասցեի բնակելի տունը՝ 235.1491քմ արտաքին մակերեսով, տաղավարը՝ 45.36քմ արտաքին մակերեսով, հենապատը՝ 14.2032քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 1141.0քմ հողամասը, համապատասխանաբար, 616561 դրամ, 79290 դրամ, 24828 դրամ և 732561 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը, տաղավարը, հենապատը  և վերջիններիս զբաղեցրած 1141.0քմ հողամասը քաղ. Հրանտ Մաքսիմի Գուլանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/4 հասցեի բնակելի տունը՝ 235.1491քմ արտաքին մակերեսով, տաղավարը՝ 45.36քմ արտաքին մակերեսով, հենապատը՝ 14.2032քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 1141.0քմ հողամասը, համապատասխանաբար, 616561 դրամ, 79290 դրամ, 24828 դրամ և 732561 դրամ արժեքներով քաղ. Հրանտ Մաքսիմի Գուլանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner