Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 515
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 515

ՔԱՂ․ ԳԵՎՈՐԳ ԱԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ <<ԼՈՒՍԱԲԱՑ>> ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Գևորգ Ալիխանյանը՝  «Լուսաբաց» գյուղացիական կոլեկտիվ կոոպերատիվին հատկացված Դիլիջան քաղաքի խանութի մոտի հին բուժարանի փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն «Աստարեն» արտադրական կոոպերատիվի ընդհանուր ժողովի 15․05․2000թ․ թիվ 1 արձանագրության՝ Դիլիջան քաղաքի «խանութի մոտի հին բուժարանը» սեփականության իրավունքով տրամադրվել է քաղ․ Գևորգ Ալիխանյանին:  Պետականորեն որակավորված անձի կողմից կատարված չափագրության և կազմված սխեմայի համաձայն նշված անշարժ գույքի (բուժարանի) սպասարկման հողամասի փաստացի չափը կազմում է 92.2քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված բուժարանի հողհատկացման փաստաթղթային հիմքերը 92.2քմ մակերեսով, քաղ. Գևորգ Բաբկենի Ալիխանյանի վարձակալության իրավունքով /ՀՀ հողային օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ մասի համաձայն/, որը Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ինժեներատրանսպորտային հողերի օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի, 118 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Վերականգնել Դիլիջան քաղաքի 11-003-0023-0021 ծածկագրով հողամասում գտնվող բուժարանի հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 92.2քմ մակերեսով, քաղ. Գևորգ Բաբկենի Ալիխանյանի վարձակալության իրավունքով, որը ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով:
2.Նշված բուժարանին և սպասարկման 92.2քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց, 1-ին նրբ․ թիվ 6/1:
3.Քաղ․ Գևորգ Ալիխանյանին պարտավորեցնել.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը  պետականորեն գրանցելու նպատակով:
2)«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner