Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 318
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2022 թվականի N 318

ԱՐՄԵՆԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԻՐ ՔՐՈՋ՝ ՑՈՂԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ, ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչ Արմենակ Վաղինակի Դավթյանի 26.11.2021թ  դիմումը՝ Դիլիջանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը 2022 թվականի մայիսի 13-ին հրավիրել է նիստ. Արմենակ Դավթյանին՝ նրա չափահաս քրոջ՝ Ցողիկ Վաղինակի Դավթյանի նկատմամբ խնամակալ նշանակելու հարցով։

Ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2021թ․(ՏԴ1/0742/02/19) վճռով / օրինական ուժի մեջ է մտել 16.08.2021թ. / Ցողիկ Դավթյանը ճանաչվել է անգործունակ, որի շահերը և իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ է նշանակել խնամակալ։ Արմենակ Դավթյանը և Ցողիկ Դավթյանը բնակվում են համատեղ,  միևնույն հասցեում։ Արմենակ Դավթյանը  ֆիզիկապես և հոգեպես առողջ է, բարոյական և անձնական այլ հատկանիշներով բնութագրվում է որպես դրական անձնավորություն։

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի,2-րդ կետի պահանջներով, ինչպես նաև   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-37–րդ հոդվածներով՝

Դիլիջան համայնք, Գ․ Գոշ, Մ․ Գոշի 10 նրբ․ տուն 2 հասցեի բնակիչ Արմենակ Վաղինակի  Դավթյանին նշանակել խնամակալ 04.01.1961թ. ծնված Ցողիկ Վաղինակի Դավթյանի նկատմամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner