Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 մայիսի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Թամարա Հայկազի Հակոբյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10 շենքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, մասնավորապես՝ 17․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակ: Վերջինիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 17․1քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում է գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 20235ABNYA: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 17.1քմ հողամասն ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`

1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10 շենքին հարակից տարածքում գտնվող 17․1քմ հողամասին և ավտոտնակին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շահումյան փողոց թիվ 10/3:
2.Քաղ․ Թամարա Հայկազի Հակոբյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 17․1քմ հողամասում ինքնակամ կառուցված 17․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
3.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ ավտոտնակի և վերջինիս զբաղեցրած 17․1քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
4.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Թամարա Հայկազի Հակոբյանին՝ նշված հողամասի և շինության ձեռքբերման նպատակով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner