Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 158
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2021 թվականի N 158

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 72/6 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալվարդ Գուրգենի Վարդանյանը` 2011թ. հունիսի 30-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում նշված, Դիլիջան քաղաքի Կամո փողոցի թիվ 72/6 հասցեի 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
  Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին վերոգրյալ հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:
   Հաշվի առնելով վերոգրյալը, 2011թ. հունիսի 30-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9.1 կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի և 468 հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`

1. 2011թ. հունիսի 30-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում կատարել փոփոխություն, մասնավորապես` Դիլիջան քաղաքի Կամո փողոցի թիվ 72/6 հասցեի 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն փոփոխությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner