Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Տիգրան Գրիշայի Հարությունյանը` Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 63 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10112023-11-0045 վկայական), բնակելի տան գործառնական նշանակությունը որպես հասարակականի, մասնավորապես՝ հյուրատան փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված փոփոխությունը չի պահանջում շինարարական աշխատանքների իրականացում և առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 63 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության, մասնավորապես՝ հյուրատան փոփոխելու, ինչպես նաև վերջինիս սպասարկման 0.035հա հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝
1.Քաղաքացի Տիգրան Գրիշայի Հարությունյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10112023-11-0045 վկայական), Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 63 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական նշանակության, մասնավորապես՝ հյուրատան:
2.Վերոգրյալ հյուրատան սպասարկման 0.035հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
3.Պարտավորեցնել քաղ․ Տիգրան Հարությունյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: