Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 161
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2021 թվականի N 161

ՔԱՂ. ԷՄԻՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. մարտի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ 2021թ. ապրիլի 12-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 2015.0քմ հողամաս /Լոտ-3 (ԳՀ-21)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0707-0004 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 806000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1732900 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 60 հասցեի բնակիչ Էմին Ռաֆայելի Զաքարյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0707-0004 ծածկագրով 2015.0քմ հողամասը որպես վարելահող օտարել Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 60 հասցեի բնակիչ Էմին Ռաֆայելի Զաքարյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Էմին Զաքարյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1732900 /մեկ միլիոն յոթ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 40300 /քառասուն հազար երեք հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner