Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի 2018թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքում Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրին համայնքի ներդրման մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3.Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 2357.0քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը աճուրդի, 7445.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 4099.0քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 7449.8քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավարերի հողերից>> 6124.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանները և տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի զարգացմանն ուղղված, «Ասեթ քոնթրոլ քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան
|