Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 302
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի   միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 20.12.2023թ․ թիվ 29, թիվ 31 և թիվ 35 պայմանագրերի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 361 188 600 (երեք հարյուր վաթսունմեկ միլիոն մեկ հարյուր ութսունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ «Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների», «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում թվով 24 կանգառների կառուցման աշխատանքերի»  և «Դիլիջան համայնքի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի և Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի հիմնանորոգման /ասֆալտապատմամբ/ աշխատանքների» համաֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ /պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)/ տողով և  ծախս համապատասխան բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումներով։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  361 188 600 (երեք հարյուր վաթսունմեկ միլիոն մեկ հարյուր ութսունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ   կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ։

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  361 188 600 (երեք հարյուր վաթսունմեկ միլիոն մեկ հարյուր ութսունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել  ծախս  և ուղղել՝

1) Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին - 242 749 300 (երկու հարյուր քառասուներկու  միլիոն յոթ հարյուր քառասունինը հազար երեք հարյուր) ՀՀ դրամ,

2) Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին - 118 439 300 (մեկ հարյուր տասնութ  միլիոն չորս հարյուր երեսունինը հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner