Դիլիջան համայնքի ղեկավարի 2021թ. մարտի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ 2021թ. ապրիլի 12-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Աղավնավանք գյուղի Գյուղատնտեսական նշանակության հողերից 10942.8քմ /11-007-0111-0007 ծածկագրով/, 2656.9քմ /11-007-0111-0010 ծածկագրով/, 2015.0քմ /11-007-0101-0030 ծածկագրով, 1000.0քմ /11-007-0111-0012 ծածկագրով/ և 2122.2քմ /11-007-0101-0031 ծածկագրով/ հողամասերը որպես արոտավայր մեկ աճուրդային լոտով /Լոտ-8(ԳՀ-21)/ 936845 դրամ (547140 դրամ, 132845 դրամ, 100750 դրամ, 50000 դրամ և 106110 դրամ) մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 983687,25 դրամ (574497 դրամ, 139487,25 դրամ, 105788 դրամ, 52500 դրամ և 111416 դրամ) առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 1 տան բնակիչ Արշալույս Ալեքսանդրի Հարությունյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը:
Նշված հողամասերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, ըստ հողատեսքի արոտավայր:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 8 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից, Աղավնավանք գյուղի տարածքում գտնվող 10942.8քմ /11-007-0111-0007 ծածկագրով/, 2656.9քմ /11-007-0111-0010 ծածկագրով/, 2015.0քմ /11-007-0101-0030 ծածկագրով, 1000.0քմ /11-007-0111-0012 ծածկագրով/ և 2122.2քմ /11-007-0101-0031 ծածկագրով/ մակերեսներով հողամասերը, որպես արոտավայր օտարել Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 1 տան բնակիչ Արշալույս Ալեքսանդրի Հարությունյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Արշալույս Հարությունյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 983687,25 դրամ (574497 դրամ, 139487,25 դրամ, 105788 դրամ, 52500 դրամ և 111416 դրամ), ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 46842,25 դրամ (27357 դրամ, 6642,25 դրամ, 5037,5 դրամ, 2500 դրամ և 5305,5 դրամ) նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: