|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 փետրվարի 2021 թվականի N 89 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ <<11-042-0148 >> ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.25 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ Ը ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ԱԶՆԱՈՒՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ազնաուր Թամրազյանը ` Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի <<11-042-0148>> ծածկագրով հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.25 հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով` 1. Քաղ. Ազնաուր Թամրազյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի <<11-042-0148>> ծածկագրով հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.25 հա մակերեսով խոտհարքից մինչև 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք: 2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա 3180 դրամ: 3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|