Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 23-ի թիվ 278-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/10 հասցեի 26․4քմ հողամասում, քաղ. Գայանե Ռազմիկի Սիմոնյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 26․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13032024-11-0011/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գայանե Սիմոնյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. ապրիլի 12-ի թիվ 676-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Գայանե Ռազմիկի Սիմոնյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/10 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 26․4քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61143 դրամ և 180426 դրամ արժեքներով օտարել քաղ. Գայանե Ռազմիկի Սիմոնյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գայանե Սիմոնյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 180426 /հարյուր ութսուն հազար չորս հարյուր քսանվեց/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 61143 /վաթսունմեկ հազար հարյուր քառասուներեք/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: