Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 23-ի թիվ 273-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/15 հասցեի 49․5քմ հողամասում, քաղ. Էդիկ Գուրգենի Մնացականյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 49․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13032024-11-0026/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Էդիկ Մնացականյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. ապրիլի 12-ի թիվ 674-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Էդիկ Գուրգենի Մնացականյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/15 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 49․5քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 49․5քմ հողամասը, համապատասխանաբար, 114642 դրամ և 338298 դրամ արժեքներով օտարել քաղ. Էդիկ Գուրգենի Մնացականյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Էդիկ Մնացականյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 338298 /երեք հարյուր երեսունութ հազար երկու հարյուր իննսունութ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 114642 /հարյուր տասնչորս հազար վեց հարյուր քառասուներկու/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: