Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 173
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում ԵՄ  ֆինանսական աջակցությամբ և  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում  հիմնվում է այլընտրանքային նախադպրոցական կենտրոն։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվում է համայնքի կողմից տրամադրված շենքի վերանորոգումը, խաղասենյակի կահավորումը, անհրաժեշտ դիդակտիկ նյութերով և գրականությամբ հագեցումը։  Վերանորոգումից հետո կենտրոնի ջեռուցման համար տեղադրվելու են  արևային ֆոտովոլտային կայաններ՝ ապահովելու վերականգնվող էներգետիկայի հասանելիություն։ Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը արդեն տրվել է համապատասխան  Գնումների մասին օրենքի։ Ծրագրի շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցները ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում ԵՄ  ֆինանսական աջակցությամբ և  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում  հիմնվող այլընտրանքային նախադպրոցական կենտրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորում ստանալու նպատակով Դիլիջանի համայնքապետարանի համար՝ Նախադպրոցական կրթություն, բաժին 09, խումբ 01, դաս 01, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner