Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 644
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2020 թվականի N 644

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂ. ԼԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՆԳՍՏԻ ՔՈԹԵՋԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՔՈԹԵՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2000.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25122020-11-0008 վկայականի, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը տրամադրված է քաղ. Լիդա Վարդանի Սարգսյանին կառուցապատման իրավունքով մինչև 31.12.2030թ. ժամկետով: Քաղ. Լիդա Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի 22.06.2020թ. թիվ 20/Թ-17 շինարարության թույլտվության համաձայն՝ նշված հողամասում կառուցել է հանգստի քոթեջ /ավարտվածության աստիճանը 80% և ավելի/:
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լիդա Վարդանի Սարգսյանը՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեում իր կողմից կառուցված հանգստի քոթեջը իրեն անհատույց տրամադրելու և քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ /Դիլիջան համայնքի/ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Դիլիջանի համայնքի ավագանին 2020թ. դեկտեմբերի 28-ի թիվ 174-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասում քաղ. Լիդա Սարգսյանի կողմից կառուցված հանգստի քոթեջը քաղաքացուն ահնատույց սեփականության իրավունքով տրամադրելու և քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ արժեքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթները`

1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի հողամասում կառուցված հանգստի քոթեջը ահնատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղ. Լիդա Սարգսյանին:
2. Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ արժեքով օտարել քաղ. Լիդա Սարգսյանին
3. Կնքել հողամասի առուվաճառքի և շինության անհատույց տրամադրման /նվիրատվության պայմանագրի կանոններով/ պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ. Լիդա Սարգսյանին.
1) Վճարել նշված 2000.0քմ հողամասի կադաստրային արժեքը, այն է՝ 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշումների համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner