Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 643
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 643

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 72/3 ՀԱՍՑԵԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 16.2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. նոյեմբերի 3-ի թիվ 516-Ա որոշմամբ՝ քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանի, Վերգուշ Պավելի Դավթյանի, Արամայիս Արտավազդի Թամրազյանի, Անուշավան Արտավազդի Թամրազյանի և Անուշ Արտավազդի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/1 հասցեին կից՝ Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեում  ինքնակամ կառուցված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 24112020-11-0014/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացիներին` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի ինքնակամ կառուցված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության երկհարկանի շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը, համապատասխանաբար, 160380 դրամ և 3597 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջիններս տվել են իրենց համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2020թ. դեկտեմբերի 28-ի թիվ 152-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանին, Վերգուշ Պավելի Դավթյանին, Արամայիս Արտավազդի Թամրազյանին, Անուշավան Արտավազդի Թամրազյանին և Անուշ Արտավազդի Թամրազյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
 

1. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը օտարել քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանին, Վերգուշ Պավելի Դավթյանին, Արամայիս Արտավազդի Թամրազյանին, Անուշավան Արտավազդի Թամրազյանին և Անուշ Արտավազդի Թամրազյանին հետևյալ արժեքներով.
- շինություն` 160380 դրամ,
- հողամաս` 3597 դրամ:
2. Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3. Պարտավորեցնել սեփականատերերին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 3597 /երեք հազար հինգ հարյուր իննսունյոթ/ դրամ, 900405051690 հաշվարկային հաշվին` 160380 /հարյուր վաթսուն հազար երեք հարյուր ութսուն/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner