Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 267
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունիսի 2021 թվականի N 267

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի 2021թ. հունիսի 4-ի  դիմումը, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կարծիքը և ղեկավարվելով  «Հավաքների ազատության մասին»  օրենքի 20-21-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով.

1. 2021թ. հունիսի 11-ին Դիլիջան քաղաքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված հանրային հավաք անցկացնելու մասին իրազեկումն ընդունել ի գիտություն:
2. Հանրահավաքը անցկացնել իրազեկման մեջ նշված վայրում և ժամկետում`
1) հանրահավաքի վայրը՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ
2) հանրահավաքի սկիզբը՝ ժամը 10:30
3) հանրահավաքի ավարտը՝ ժամը 12:30
4) հանրահավաքի մասնակիցների մոտավոր թիվը - 1500 մարդ

5) կարգադրիչների թիվը - 15 մարդ:

3. Սույն որոշման մասին հայտնել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին և հանրահավաքի կազմակերպիչներին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner