Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սամվել Նուբարյանը և Արսեն Նուբարյանը՝ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց, թիվ 5 հասցեի 0.03100հա հողամասից առանձնացվող մասերին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1․Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց, թիվ 5 հասցեի 0.03100հա հողամասից առանձնացվող 0.02067հա մակերեսով հողամասին և ճաշարանին/համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Հակոբջանյան փողոց, թիվ 5/3, իսկ մնացած 0.01033հա հողամասին/համաձայն կից հատակագծի/ տրամադրել` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան Հակոբջանյան փողոց, թիվ 5/5:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին․
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: