Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2021 թվականի N 27

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 53/3 ՀԱՍՑԵԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 25-ի թիվ 622-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 53/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողում քաղ. Ալիկ Գագիկի Աղաջանյանի կողմից ինքնակամ կառուցված հասարակական կառուցապատման նշանակության շինության՝49.09 քմ արտաքին մակերեսով, նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 04022021-11-0021/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ալիկ Աղաջանյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի  թիվ 53/3 հասցեի ինքնակամ կառուցված հասարակական կառուցապատման նշանակության շինությունը՝ 49.09 քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.0քմ հողամասը, համապատասխանաբար, 379956,6 դրամ և 57760 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված հասարակական կառուցապատման նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 20.0քմ հողամասը քաղ. Ալիկ Աղաջանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի  թիվ 53/3 հասցեի հասարակական  նշանակության շինությունը՝ 49.09քմ արտաքին մակերեսով  և վերջինիս զբաղեցրած 20.0քմ հողամասը, համապատասխանաբար, 379956,6 դրամ և 57760  դրամ արժեքներով քաղ. Ալիկ Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -10

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner