|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2021 թվականի N 468 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 390-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. օգոստոսի 26-ի <<Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 16 հասցեի հողամասում առկա շինության երկրորդ հարկը օրինական ճանաչելու մասին>> թիվ 390-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` 1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. օգոստոսի 26-ի <<Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 16 հասցեի հողամասում առկա շինության երկրորդ հարկը օրինական ճանաչելու մասին>> թիվ 390-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման նախաբանում նշված <<թիվ 02052017-11-0010>> վկայականը փոխարինել <<թիվ 29052019-11-0006>> վկայականով, որոշման նախաբանում և 1-ին կետում նշված <<Լյովա Նորիկի Աղաջանյանի սեփականությունը>> նախադասությունը փոխարինել <<Լյովա Նորիկի Աղաջանյանի և Ռոզա Սերյոժայի Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականությունը>> նախադասությամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|