Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 18-ի թիվ 371-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 203 հասցեի 30․7քմ հողամասում, քաղ. Սամվել Սևանի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 61․56քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28032024-11-0052/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սամվել Հարությունյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. ապրիլի 12-ի թիվ 682-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Սամվել Սևանի Հարությունյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 203 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 61․56քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 30․7քմ հողամասը, համապատասխանաբար, 142573 դրամ և 209814 դրամ արժեքներով օտարել քաղ. Սամվել Սևանի Հարությունյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սամվել Հարությունյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 209814 /երկու հարյուր ինը հազար ութ հարյուր տասնչորս/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 142573 /հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր յոթանասուներեք/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: