Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 162
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2021 թվականի N 162

ՔԱՂ. ԳԱՐԵԳԻՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. մարտի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ 2021թ. ապրիլի 12-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 2151.0քմ հողամաս /Լոտ-4 (ԳՀ-21)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0296-0005 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 860400 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 903420 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 59 հասցեի բնակիչ Գարեգին Շուրայի Սանթրոսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0296-0005 ծածկագրով 2151.0քմ հողամասը որպես վարելահող օտարել Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 59 հասցեի բնակիչ Գարեգին Շուրայի Սանթրոսյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Գարեգին Սանթրոսյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 903420 /ինը հարյուր երեք հազար չորս հարյուր քսան/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 43020 /քառասուներեք հազար քսան/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner