Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Սաֆարյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 90 հասցեի 0.1499հա, Կամոյի փողոց թիվ 92 հասցեի 0.0939հա և Կամոյի փողոց թիվ 94 հասցեի 0.0873հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.3311հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 90 հասցեի 0.1499հա, Կամոյի փողոց թիվ 92 հասցեի 0.0939հա և Կամոյի փողոց թիվ 94 հասցեի 0.0873հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.3311հա հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց, թիվ 90 հասցեով:
2. Պարտավորեցնել քաղ. Արթուր Սաֆարյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: