Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչ Արմենակ Վաղինակի Դավթյանի 26.11.2021թ․ դիմումը՝ Դիլիջանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը 2022 թվականի մայիսի 13-ին հրավիրել է նիստ. Արմենակ Դավթյանին չափահաս քրոջ՝ Շողիկ Վաղինակի Դավթյանի նկատմամբ խնամակալ նշանակելու հարցով։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2021 թ․(ՏԴ1/0753/02/19) վճռով / օրինական ուժի մեջ է մտել 15.11.2021թ. / Շողիկ Դավթյանը ճանաչվել է անգործունակ, որի շահերը և իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ է նշանակել խնամակալ։ Արմենակ Դավթյանը և Շողիկ Դավթյանը բնակվում են համատեղ, միևնույն հասցեում։ Արմենակ Դավթյանը ֆիզիկապես և հոգեպես առողջ է, բարոյական և անձնական այլ հատկանիշներով բնութագրվում է որպես դրական անձնավորություն։
Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի,2-րդ կետի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-37–րդ հոդվածներով՝
Դիլիջան համայնք, Գ․ Գոշ, Մ․ Գոշի 10 նրբ․ տուն 2 հասցեի բնակիչ Արմենակ Վաղինակի Դավթյանին նշանակել խնամակալ 19.08.1958 թ. ծնված Շողիկ Վաղինակի Դավթյանի նկատմամբ։