Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետը.
1. Դիլիջանի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ներքին աուդիտի ծառայության 2024 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովելու նպատակով իրականացնել աուդիտորական առաջադրանքներ՝ համաձայն հավելվածի :
2. Աուդիտորական առաջադրանքների իրականացումը վերապահել <<ՍԱԱՄ-ԱՈՒԴԻՏ>> փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտորներ՝ Տիգրան Հակոբյանին, Մարիամ Քյառունցին և Արարատ Յարալյանին:
3. Աուդիտորական առաջադրանքներն իրականացնել՝ 2024 թվականի ընթացքում, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների կողմից՝ առնվազն 2023 թվականի ընթացքում իրականացված գործառույթներն ու վերջիններիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
4. Աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարներին՝ աուդիտորական առաջադրանքների իրականացման գործընթացը պատշաճ կարգով ապահովելու նպատակով աջակցել աուդիտորներին, տրամադրելով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները և/ կամ դրանց պատճենները, ներկայացնել տեղեկանքներ, պարզաբանումներ, բացատրություններ և այլն:
5. Աուդիտորական առաջադրանքի ընթացքում թույլատրել աուդիտորներին օգտվել էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով չարգելված փաստաթղթերից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։