Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 160
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2021 թվականի N 160

ՔԱՂ. ՀԵՆՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2021թ. մարտի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ 2021թ. ապրիլի 12-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 2000.0քմ մակերեսով հողամասը /Լոտ-2(ԳՀ-21), ք.Դիլիջան, 11-003-0614-0033 ծածկագրով/ որպես արոտավայր, 400000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 400000 դրամ առավելագույն գնով հաղթեց ք. Դիլիջան, Շամախյան փողոց թիվ 2 հասցեի բնակիչ Հենրիկ Մարտիրոսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, ըստ հողատեսքի՝ արոտավայր:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67, 68 և 70 հոդվածների պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35 հոդվածի 16-րդ կետի և 43 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից, Դիլիջան քաղաքի տարածքում գտնվող, 11-003-0614-0033 ծածկագրով, 2000.0քմ մակերեսով հողամասը, որպես արոտավայր, օտարել ք. Դիլիջան, Շամախյան փողոց թիվ 2 հասցեի բնակիչ Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Հենրիկ Մարտիրոսյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 400000 (չորս հարյուր հազար) դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 20000 (քսան հազար) դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner