Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 46
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող`  պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե  է վճարվել  40326120  դրամ,  որը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 20/12/2018թ.  թիվ  1494-Ա  որոշման ուղղվել է «Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում»աշխատանքների իրականացմանը, սակայն մրցույթի արդյունքում առաջացել է 10240120 դրամ տնտեսում:
Համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարության  27.07.2006թ. թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան  համայնքի  ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի ավտոճանապարհահատվածի բետոնացում» և «
Դիլիջան համայնքի Շամախյան թաղամասի  բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգում»:
Ելնելով վերոգրյալից՝ համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝

     Տնտեսման արդյունքում առաջացած 10240120 դրամ  գումարն ուղղել  «Ճանապարհային տրանսպորտ»/բաժին 04, խումբ 05 դաս 01, հոդված 5113/  «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի ավտոճանապարհահատվածի բետոնացում»ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր արժեքը  կազմում է 15825730 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(43.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner