Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. հունվարի 20-ի թիվ 9-Ա որոշմամբ, 2021թ. փետրվարի 22-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 33838.0քմ մակերեսով հողամասը, որպես վարելահող /ԼՈՏ-18(Վ-20), գ. Խաչարձան 11-036-0202-0020 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, 101514 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 111665 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի 1-ին փողոց թիվ 8 հասցեի բնակիչ Լիպարիտ Վարպետյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 33838.0քմ մակերեսով հողամասը որպես վարելահող /գ. Խաչարձան 11-036-0202-0020 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի տրամադրել Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի 1-ին փողոց թիվ 8 հասցեի բնակիչ Լիպարիտ Վարպետյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 111665 / հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր վաթսունհինգ/ դրամ:
2. Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Լիպարիտ Վարպետյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 111665 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 5076 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: