Դիլիջան համայնքի ղեկավարի 2021թ. մարտի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ 2021թ. ապրիլի 12-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 20000.0քմ հողամաս /Լոտ-7(ԳՀ-21)/, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի վարչական տարածքում գտնվող 11-007-0101-0029 ծածկագրով հողամասը որպես արոտավայր, 1000000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1100000 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոց 8շ. բն. 57 հասցեի բնակիչ Զորի Լևոնի Մկրտիչյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 7 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, ըստ հողատեսքի՝ արոտավայր:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 7 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի վարչական տարածքում գտնվող 11-007-0101-0029 ծածկագրով հողամասը որպես արոտավայր օտարել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոց 8շ. բն. 57 հասցեի բնակիչ Զորի Լևոնի Մկրտիչյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Զորի Մկրտիչյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1100000 / մեկ միլիոն հարյուր հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 50000 /հիսուն հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: