Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 35Ա ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

  Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովhաննես Զավենի Ալիխանյանը` Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 35Ա և Թումանյան փողոց  թիվ 9 հասցեների հողամասերի միավորումից առաջացած հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու և ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասերի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման 50-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Հաստատել քաղ․ Հովհաննես Զավենի Ալիխանյանին պատկանող Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 35ա և Թումանյան փողոց թիվ 9 հասցեների հողամասերի միավորումից առաջացած 0․13հա հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
3.Պարտավորեցնել քաղ․ Հովհաննես Ալիխանյանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner