Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նարեկ Դավթյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 19/2 և թիվ 19/12 անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 19/2 և թիվ 19/12 անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքին հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շահումյան փողոց, թիվ 19/2 հասցեով:
2.Պարտավորեցնել Նարեկ Դավթյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: