Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 95
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2021 թվականի N 95

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 11/3 ՀԱՍՑԵԻ 513.4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 11122020-11-0002, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 4-րդ նրբ. թիվ 11/1 հասցեի բնակելի տունը 1080.0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղ. Աննա Վոլոդյայի Բալաբեկյանին: Վերջինս 2020թ. դեկտեմբերի 14-ին դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/3 հասցեի 513.4քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 513.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 01022021-11-0039/: Համայնքի ավագանին 2021թ. փետրվարի 19-ի թիվ 17-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 513.4քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Աննա Վոլոդյայի Բալաբեկյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/1 հասցեի բնակելի տան 1080.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/3 հասցեի 513.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Աննա Վոլոդյայի Բալաբեկյանին: Հողամասի արժեքը կազմում է 982648 դրամ:
2. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/1 հասցեի բնակելի տունը և ընդլայնված 1593.4քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/1 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ. Աննա Բալաբեկյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 982648 /ինը հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քառասունութ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner