Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14/1 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 465.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. ապրիլի 6-ի թիվ 178-Ա որոշմամբ, քաղ. Մելսիկ Սամսոնի Ենգիբարյանի կողմից Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոցի 14/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների, մասնավորապես՝ հյուրանոցային համալիրի 271.56քմ ընդհանուր արտաքին մակերեսով ննջարանային մասնաշենքի /թիվ 1/ և 45.6քմ արտաքին մակերեսով տաղավարի /թիվ 2/, նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և համարվել են օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02052018-11-0035/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց թիվ 14/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները և վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված 317.16քմ ընդհանուր մակերեսով շինությունները և վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասն օտարել քաղ. Մելսիկ Ենգիբարյանին, համապատասխանաբար, 1255954 դրամ և 66960 դրամ արժեքներով:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց թիվ 14/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ հյուրանոցային համալիրի 271.56քմ ընդհանուր արտաքին մակերեսով ննջարանային մասնաշենքը /թիվ 1/ և 45.6քմ արտաքին մակերեսով տաղավարը /թիվ 2/, ինչպես նաև վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասը, համապատասխանաբար, 1255954 դրամ և 66960 դրամ արժեքներով, քաղ. Մելսիկ Սամսոնի Ենգիբարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner