Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 224
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձաձայն Դիլիջան համայնքի ավագանու 20.04.2023թ․ թիվ 343-Ա որոշման նախատեսվել է իրականացնել Դիլիջան քաղաքի Աբովյան, Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Հակոբջանյան, Ուսանողական փողոցների, ինչպես նաև Շահումյան և Կամոյի փողոցների նրբանցքների ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ։ Նշված աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ առկա չեն, ուստի մրցույթը հայտարարվել է համաձայն ՀՀ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի  6-րդ մասով։ Շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է 2023թ․ տեղական բյուջեի ֆոնդային մասում  կատարել գումարների վերաբաշխում ըստ մինչ օրս գոյացած տնտեսումների։

 Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով  ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

1. «06-01-01» Դիլիջան համայնք  /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝  50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ, «06-03-01» Դիլիջան համայնք  /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ, ««05-01-01» Դիլիջան համայնք  /Աղբահանում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածից՝ 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ, «09-05-01» Դիլիջան համայնք  /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ նվազեցնել և ուղղել «04-05-01» Դիլիջան համայնք  /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner