Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 189
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Դիլիջանի համայնքապետին է դիմել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 3Ա շենքի թիվ 33 բնակարանի վարձակալ Հրաչիկ Առաքելյանը՝ վերոհիշյալ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով  իրեն տրամադրելու խնդրանքով: Համայնքապետարանում առկա է նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կենտրոնական բնակկենցաղային հանձնաժողովի նախագահի կողմից 26.10.2007թ. ուղարկված գրությունը  և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ,,Բնակելի տարածություններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին,, 01.10.2007թ. թիվ 1149 հրամանը, որին կցված ցանկում ընդգրկված է նաև վարձակալ Հրաչիկ Առաքելյանը:          
      Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝
 համայնքի Շամախյան փողոցի թիվ 3Ա շենքի թիվ 33, երկու սենյականոց բնակարանը, անհատույց սեփականության իրավունքով, վարձակալին տրամադրելու մասին:
     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշման 16 - րդ կետը՝  համայնքի ավագանին որոշում է.

    Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Շամախյան փողոցի թիվ 3Ա շենքի թիվ 33, երկու սենյականոց՝ 63,6 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ՉԱՊՈՒԽՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner